Հունիսին Վրաստան է մուտք գործել ՌԴ 135 հազար 457, ՀՀ` 28 հազար 989 քաղաքացի

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն՝ հունիսին Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 135 հազար 457 քաղաքացի։

ՌԴ-ից Վրաստան մուտք գործող քաղաքացիների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 340 տոկոսով։

Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում ԵՄ երկրներից Վրաստան է մուտք գործել 28 հազար 989 մարդ։

Ռուսաստանի քաղաքացիներից հետո ամենաշատը՝ 86 հազար 565 քաղաքացի, եկել են Հայաստանից, իսկ 69 հազար 973 քաղաքացի՝ Թուրքիայից։

Նշենք, որ նախորդ ամիս Ուկրաինայից ժամանել է 19 հազար 585 մարդ։

Ինչ ապրանքներ չի կարելի ՀՀ-ից Վրաստան անցկացնել

Մեքենաների հերթեր Վրաստանի և Ռուսաստանի սահմանին