ComCom-ը չեղարկել է Magtifix-ի լիցենզիան

Վրաստանի կապի հանձնաժողովը Magticom-ի խնդրանքով չեղարկել է Magtifix-ի լիցենզիան։ Կապի հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ այսօր ցանցն ակտիվ բաժանորդներ չունի։

Նմանատիպ խնդրանքով Magticom ընկերությունը 2021 թվականի ապրիլին դիմել էր Կապի հանձնաժողովին, սակայն այն ժամանակ հանձնաժողովը համապատասխան թույլտվություն չէր տվել, ինչը բացատրել էր որպես օգտատերերի իրավունքների պաշտպանության պատճառ։

«2021 թվականի մարտի դրությամբ Magticom-ն ուներ CDMA տեխնոլոգիայի 8 հազար 969 ակտիվ բաժանորդ: Հանձնաժողովին ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ Magticom-ի հետ դեռևս պայմանագիր ուներ 8534 բաժանորդ, սակայն հետագայում նրանք չօգտվեցին Magtifix ծառայություններից, իսկ 432-ը, որ դեռ օգտվում էին Magtifix-ից, տեղափոխվել են այլընտրանքային բջջային ծառայություն», — ասված է հանձնաժողովի որոշման մեջ։

Տեղեկության համաձայն՝ 2021 թվականի մարտի 11-ին Կապի հանձնաժողովը 100 անգամ նվազեցրեց Magticom ընկերության լիցենզիայի վճարը 16 միլիոնից մինչև 161 հազար լարի։