Արտակարգ դրության ռեժիմի խախտման համար 167 անձ է տուգանվել

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման 167 նոր դեպք է հայտնաբերվել:

Ապրիլի 6-ի ժամը 21:00-ից մինչը ապրիլի 7-ի 06:00-ն ընկած ժամանակահատվածում պարետային ժամի խախտման առնչությամբ ոստիկանությունը 112 քաղաքացու է տուգանել: Հանրային տարածքում 3-ից ավելի անձի հավաքվելու և սոցիալական հեռավորություն չպահպանելու համար՝ 28 քաղաքացու: Ուղևորների տեղափոխման և ավտոմոբիլով տեղաշարժվելու կարգը խախտելու համար տուգանվել է 27 անձ:

ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ: Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: