Եթե որևէ աշխատակից օգնության կարիք ունի, ես պատրաստ եմ օգնել. Կալաձեն կոչ է անում խուսափել կոռուպցիայից

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի կառավարության մարտի 27-ի նիստում կոչ է արել աշխատողներին պաշտպանել օրենքը և խուսափել կոռուպցիայից: 

Այս կոչով Թբիլիսիի քաղաքապետն արձագանքել է Սաբուրթալոյի համանքապետարանի աշխատակցի՝ կաշառակերության փաստով ձերբակալությանը: Կախա Կալաձեն նիստին ներկաներին կոչ է արել զգուշացնել իրենց աշխատակիցներին` խուսափել նման դեպքերից:

Քաղաքապետը նաև նշել է, որ եթե որևէ աշխատակից օգնության կարիք ունի, նա պատրաստ է աջակցել, միայն թե «դա չպետք է անցնի օրենքի սահմանը և լինի կաշառքի տեսքով»:

«Մենք շատ մարդկանց ենք օգնում և կօգնենք նաև մեր աշխատակազմի անդամներին: Մենք պետք է ծառայենք ժողովրդին, մեր քաղաքին և բնակիչներին: Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնել և պետք է կատարենք», — ասել է Կալաձեն: