Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Իրանի դեսպանին

Վրաստանում իշխող «Վրացական երազանք — ժողովրդական ​​Վրաստան» կուսակցության քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեիեդ Ջավադ Կղավամ Շահիդի հետ:

Ինչպես հաղորդում են Վրացական երազանքի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել է երկու երկրների հարաբերություններին վերաբերվող մի շարք հարցեր:

Նշվում է, որ Ղարիբաշվիլին նոր քաղաքական պաշտոնի նշանակվելուց հետո հանդիպել է տարբեր երկրների դիվանագիտական ​​կորպուսների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հիշեցնենք, մարտի 5-ին հայտարարվել էր, որ Վրաստանի նախկին վարչապետ (2013-2015 թթ.) Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքականություն է վերադառնում և կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը: