Եվրահանձնաժողովը Վրաստանի հարցով այսօր որոշում կկայացնի

Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիչարդ Յոզվիակը Բրյուսելի աղբյուրներից տեղեկացել է, որ Եվրահանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ այլ որոշում կկայացնի, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ՝ այլ։

Ըստ Յոզվիակի, Ուկրաինան և Մոլդովան պարտադիր պայմանների հետ միասին կստանան ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։ Վրաստանն այժմ կստանա պայմաններ և հնարավորություն ապագայում թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Նշենք, որ Եվրահանձնաժողովի վերջնական որոշումը կհրապարակվի այսօր՝ հունիսի 17-ին։