Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ղրիմի բռնակցման պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Եվրամիությունը երկարաձգել է ևս 6 ամսով: Պատժամիջոցներն ուժի մեջ կլինեն մինչև 2019 թվականի մարտի 15-ը: Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը:

Պատժամիջոցները սահմանված են 155 ֆիզիկական անձի և 44 կազմակերպությունների դեմ։ Ըստ այդմ՝ արգելվում է մուտք գործել Եվրամիության տարածք և ենթադրում է ֆինանսական հաշիվների առգրավում:

Պատժամիջոցները Բրյուսելը սահմանել է Ուկրաինայի «տարածքային ամբողջականության» խախտման պատճառով: