Թբիլիսոբան այս տարի կնշվի հոկտեմբերի 6-7-ը

Այս տարի Թբիլիսոբան կանցկացվի հոկտեմբերի 6-7-ին: Այս մասին մայրաքաղաքի կառավարման նիստի ընթացքում հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, «Թբիլիսոբա 2018»-ը գալա համերգով կավարտվի, որի ընթացքում կպարգևատրվեն պատվավոր թբիլիսցիները:

Կալաձեն հայտարարել է, որ այսուհետ Թբիլիսոբա տոնը կնշվի հոկտեմբերի առաջին շաբաթ-կիրակի օրերին՝ պարզաբանելով, թե սեպտեմբերը շատ է ծանրաբեռնված փառատոներով։