«Խորհրդային Վրաստանը ցուցադրում է իր իրական դեմքը»․ այսպես է սոցիալական ցանցում արձագանքել եվրախորհրդարանական Միխայել Գալերը Վախո Սանաիային 14 օրով կալանավորելու որոշմանը։
«Սա ցույց է տալիս, թե որ կողմում է գտնվում այսօրվա Վրաստանը՝ Եվրոպայի ավտորիտար հատվածում։
««Ֆորմուլա TV»-ի լրագրող Վախո Սանաիան Facebook-ում հրապարակման համար դատապարտվել է 14-օրյա կալանքի։ Չնայած Ռուսաստանում նրան շատ ավելի խիստ պատիժ կսպառնար, սա չի մխիթարում, բայց ցույց է տալիս, թե որ կողմում է գտնվում այսօրվա Վրաստանը՝ Եվրոպայի ավտորիտար հատվածում։ Խորհրդային Վրաստանը ցուցադրում է իր իրական դեմքը»,- գրել է Գալերը։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և պատգամավոր Վլադիմիր Բոժաձեի վերաբերյալ սոցիալական ցանցում կատարած գրառման պատճառով լրագրող Վախո Սանաիային 14-օրյա վարչական կալանքի է ենթարկել։