Եվրոպական բանկի միջոցներով կնորացվի Թբիլիսիի մետրոն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) 75 միլիոն եվրո վարկ կտրամադրի Թբիլիսիի մետրոպոլիտենի նորացման նպատակով:  

Բանկը հաղորդագրություն է տարածել, որով նշում է, որ արդյունքում կավելանա հանրային տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը՝ մոտ 40 ժամանակակից վագոնի ձեռք բերելու հաշվին: (Գնացքի 10 կոմպլեկտ), կփոխարինվեն հին վագոնները, նաև կվերականգնվեն թունելներն ու կայարանները, նաև ուղևորներին կապահովի հարմարավետ ու էկոլոգիապես անվտանգ տրանսպորտով: Թբիլիսիում ավելի քան 1,2 միլիոն մարդ է բնակվում, պիկ ժամերին ճանապարհները ծանրաբեռնված են, ժամանակակից մետրոն կօգնի անձնական տրանսպորտից անցնել հանրայինի, ինչն էլ իր հերթին կկրճատի օդի աղտոտվածության մակարդակը:

EBRD-ն Վրաստանի առաջատար ներդրողներից է, ստեղծման օրվանից բանկը 3,7 միլիարդ երվո է ներդրել՝ 249 պրոյեկտի համար, ընդ որում ներդրումների 87%-ը բաժին է ընկնում մասնավոր սեկտորին:

Ներկայումս Թբիլիսիի մետրոն 23  կայարան ունի՝ երկու գծով՝ Ախմետելի-Վարկեթիլի և Սաբուրթալոյի: Ընդհանուր ձգվածությունը 57 կմ է: