«Եվրոպական Վրաստանը» խորհրդարան չմտավ

Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը որոշում է կայացրել խորհրդարան չմտնել: Այս որոշումը կայացվել է մայիսի 18-ին` կուսակցության քաղխորհրդի նիստի ընթացքում:

Կուսակցության անդամ Ակակի Բոբոխիձեի խոսքով, Եվրոպական Վրաստանն ուներ ռեսուրս, որ ներկայացվեր խորհրդարանում, մասնավորապես՝ Տարիել Նակաիձեն, ով ինքը պետք է որոշի՝ մնա կուսակցությունում ու հրաժարվի խորհրդարանից, թե՝ լքի կուսակցությունն  ու մտնի խորհրդարան»:

Ժամեր անց, պարզ դարձավ, որ Տարիել Նակաիձեն խորհրդարան մտնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Հետևաբար, վերջինս լքում է կուսակցությունը:

Վերջինս շնորհակալություն է հայտնել իր կուսակցությանն ու «Եվրոպական Վրաստանին» ընտրող քաղաքացիներին, որ խորհրդարան մտնելու հնարավորություն  են տվել: