«Բորջոմիի» աշխատակիցները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Borjomi Georgia ընկերության աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ընկերության գլխավոր տնօրեն Իվանե Մաճավարիանիի հետ։

Հայտարարությունն աշխատակիցների անունից արել է արհմիության ղեկավար Գիորգի Դիասամիձեն՝ «Բորջոմիի» գործարաններից մեկում կայացած ճեպազրույցում:

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի 30-ին ասել էր, որ կառավարությունը շատ շուտով հանրությանը «լավ նորություններ» կտրամադրի «Բորջոմիի» մասին։

Հիշեցնենք՝ Իվանե Մաճավարիանին «Բորջոմիի» տնօրեն է դարձել 2021 թվականի հունիսին՝ Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը լքելուց հետո (այդ պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից)։

2022 թվականի ապրիլի 29-ին IDS Borjomi Georgia-ն հայտարարեց, որ «ժամանակավորապես» դադարեցնում է «Բորջոմիի» հանքային ջրի շշալցման երկու գործարանների արտադրությունը։

«Բորջոմիի» գլխավոր սեփականատերը պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանի «Ալֆա գրուպն» (Ռուսաստանում ամենամեծ ֆինանսական և արդյունաբերական ասոցիացիա) է։

Կարդացեք նաև՝

Պատերազմն ազդել է Բորջոմիի արտադրական գործընթացի վրա