Քվեշեթի-Կոբի ճանապարհը կկրճատվի 45 րոպեով

Քվեշեթի-Կոբի 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով թունելը, որը հորատվում է քարքարոտ ժայռերի մեջ, կլինի ամենամեծը Վրաստանում և եզակիներից մեկն աշխարհում, փոխանցում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Քվեշեթի-Կոբի նախագծի շրջանակներում կկառուցվի 23 կմ երկարությամբ 2 գոտի ունեցող ասֆալտբետոնե ճանապարհ, 4 կամուրջ և 4 թունել։

Նոր 23 կմ ճանապարհը 11 կմ-ով կկրճատի ճանապարհը և այն 1 ժամի փոխարեն կտևի 15 րոպե։