Վրաստանում կորոնավիրուսից 27-րդ մահն է արձանագրվել

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում ևս մեկ մահ արձանագրվեց: Ընդհանուր առմամբ վարակից մահացածների թիվը հասավ 27-ի: Այս մասին նշված է կառավարության կողմից ստեղծված stop.cov.ge կայքում:

Ըստ սեպտեմբերի 24-ի տվյալների՝ երկրում մահացության ցուցանիշը 0,57% է:

Ըստ Աջարիայի Առողջապահության նախարարության՝ մահացած հիվանդը 54-ամյա տղամարդ է, որը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել սեպտեմբերի 20-ին սուր շնչառական անբավարարությամբ և բարձր ջերմությամբ: Հայտնի է նաև, որ հիվանդի թոքերի 80% վնասված է եղել: