Վրաստանի գլխավոր վարակաբանը հրաժարական է տալիս

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար, Վրաստանի գլխավոր վարակաբան Թենգիզ Ցերցվաձեն հրաժարական է տալիս: Տեղեկությունը տարածում է Mtavari Arkhi-ին:

Ըստ հեռուստաընկերության՝ պատճառը երկրի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ տարաձայնություններն են։

Ցերցվաձեն հեռուստաալիքին չի մեկնաբանել հրաժարականի պատճառը, սակայն հերքել է նախարարի հետ անհամաձայնությունների մասին լուրը։

«Ես որևէ հակասություն չեմ ունեցել առողջապահության նախարարի հետ, ես պատրաստվում եմ այնտեղ աշխատել (վարակաբան) հիմա»,- ասել է Ցերցվաձեն:

Հիշեցնենք, որ երեկ հրաժարական է տվել Հանրապետական ​​հիվանդանոցի տնօրեն Լևան Գոպոձեն։