Իտալիայում գտնվող Վրաստանի քաղաքացիները կվերադառնան պետության հաշվին

Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտնել է, որ պետությունը հոգ կտանի Իտալիայում գտնվող Վրաստանի այն քաղաքացիների մասին, ովքեր նպատակ ունեին ուղիղ չվերթով վերադառնալ:

Նախարարն ասել է, որ պետությունն իր վրա կվերցնի նաև վերադարձի հետ կապված ծախսերը:

Թուրնավան ասել է, որ Իտալիայի հետ չվերթների դադարեցումը տնտեսապես ծանր որոշում է, սակայն առաջնահերթությունն այս դեպքում քաղաքացիների առողջությունն է: Նա նշել, որ կարևոր է պահպանել Վրաստանի՝ որպես անվտագ երկրի կարգավիճակը՝ այդ թվում նաև համաճարակային վտանգի տեսանկյունից: Չվերթներն Իտալիայի հետ դադարեցվել են անհայտ ժամանակով: Հիշեցնենք, որ մինչ այս Վրաստանը նմանօրիակ որոշում կայացրել էր նաև Չինաստանի և Իրանի հետ կապված: