Նոր խստացված կարգ՝ Վրաստանի սահմանային անցակետերում

Վրաստանի տարածքը հատելու դեպքում սահմանափակումներ են գործելու՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարակի վտանգ ներկայացնող երկրներից Վրաստան վերադարձող քաղաքացին պարտադիր պետք է Կորոնովիրուսի (COVID -19) մասին  PCR տեղեկանք ներկայացնի, նաև անցակետու մանրազնին ստուգում անցնի ու 14 օր պարտադիր  կարանտինում լինի: Նույնը վերաբերում է նաև նշված երկրները որպես տարանցիկ երկիր օգտագործած քաղաքացիներին: