Եվս մեկ ամիս և ես կթվարկեմ բոլոր անունները. Բեսելիա

«Եվս մեկ ամիս և ես կթվարկեմ բոլոր անունները», — այսպես է արձագանքել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախկին անդամ Էկա Բեսելիան՝ սոցիալական ցանցերում անձնական կյանքի մասին տվյալների տարածմանը:

Ըստ Բեսելիայի, այս փաստը հանրության մոտ խոցելիության զգացում է առաջացնում և նա հետաքննության համար մեկ ամիս ժամանակ է տալիս:

«Մեկ ամիս եմ տվել քննչական մարմիններին: Իմ այս հայտարարությունը թողնում եմ ուժի մեջ: Մեկ ամիս անց ես գնահատական կտամ այն ամենին, ինչ մենք անում ենք: Տեղի ունեցող իրադարձություններն ավելի են խորացնում պատասխանատվությունը և բեռը, որն այժմ ունի կառավարությունն ու քննչական մարմինը», — հայտարարել է Բեսելիան: