Բնակչության միայն ինը տոկոսն է բարձր գնահատում Վրաստանի առողջապահական համակարգը

Վրաստանի բնակչության միայն ինը տոկոսն է շատ բավարարված երկրի առողջապահական համակարգից, իսկ բնակչության 40,6 տոկոսն ավելի բավարարված է, քան դժգոհ: Այս մասին նշված է ապրիլի 3-ին հրապարակված նոր հասարակական կարծիքի հարցման արդյունքների մեջ:

Հետազոտությունը Վրաստանում Կովկասյան հետազոտական ռեսուրսների կենտրոնն (CRRC) անց է կացրել Բաց հասարակության հիմնադրամի և Միջազգային IDEA կազմակերպության հետ համատեղ նախագծի շրջանակներում:

Ըստ հետազոտության, Վրաստանի բնակչության 72 տոկոսն օգտվում է համընդհանուր պետական ապահովագրությունից, իսկ 11 տոկոսն ապահովագրություն չունի: Ինչ վերաբերում է անձնական ապահովագրությանը, ապա Թբիլիսիի բնակչության 18,7 տոկոսն է օգտվում, իսկ մարզերում` 7,2 տոկոսը: