ԵԽԽՎ-ի պատգամավորները հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 51 պատգամավորներ գրավոր հայտարարություն են տարածել, ըստ որի` եթե Վրաստանը չփոխի իր դիրքորոշումը, նրանք կվիճարկեն վրացական պատվիրակության լիազորությունները և կոչ կանեն Ասամբլեային ու Նախարարների կոմիտեին` սկսել Վրաստանին Եվրոպայի խորհրդից հեռացնելու գործընթացը։

Նրանց կարծիքով` առաջընթացի փոխարեն Վրաստանում իրավիճակը վատթարացել է. ընդդիմության առաջնորդները ձերբակալվում են, իսկ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչները ենթարկվում են քրեական հետապնդման։

«Սա այլևս միմյանցիցի անկախ միջադեպերի շարք չէ, այլ անընդմեջ արշավ, որն ուղղված է ժողովրդավարական ընդդիմության ոչնչացմանը, խոսքի ազատության սահմանափակմանը և քաղաքացիական հասարակության լռեցմանը», — ասված է հայտարարության մեջ։