Վրաստանի երկաթգիծը պատմական ռեկորդ է սահմանել

2019-ի առաջին 6 ամիսների տվյալներով «Վրացական երկաթուղիներ» ընկերության՝ ուղևորափոխադրումներից ստացած եկամուտը էապես աճել է՝ գերազանցելով 11 մլն լարին: Նշված ցուցանիշը 20 տոկոսով ավելի է ավտոճանապարհային, 51 տոկոսով՝ միջազգային փոխադրումներից ստացված եկամտից:

2019 թվականի 6 ամիսների ընթացքում ուղևորափոխադրումների թիվը կազմում է 1,277,312, դա պատմական բարձր ցուցանիշ է համարվում:

«Այս արդյունքները կապված են մի շարք գործոններից: Չնայած նրան, որ ուղևորափոխադրումները տնտեսության համար այնքան էլ եկամտաբեր չեն, հիմնականում սոցիալական բնույթ ունեն, ընկերությանը հաջողվել է սակագները նվազագույն մակարդակի վրա պահպանել»,-ասվում է ընկերության հայտարարությունում։