Թբիլիսիում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) անդամները ցանկացել են այցելել կալանավորված լրագրող Մզիա Ամաղլոբելիին, սակայն նրանց թույլ չեն տվել մտնել բանտախուց։
TV Pirveli-ի փոխանցմամբ՝ պատվիրակության անդամներն իրենք են ցանկություն հայտնել հանդիպելու Ամաղլոբելիին, սակայն, տեղեկության համաձայն՝ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին թույլ չի տվել, և այցը տեղի չի ունեցել։
ԵԽԽՎ մոնիթորինգի խումբն այցելել է նաև Ռուսթավիի բանտ, տեսակցել ընդդիմության բանտարկված առաջնորդներին։
Այս տեղեկությունը սոցիալական ցանցում տարածել է «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» շարժման առաջնորդ Զուրա Ջափարիձեն։