Զաարբրյուկենը խզում է պաշտոնական կապերը Թբիլիսիի հետ

51-ամյա համագործակցությունից հետո Զաարբրյուկենը խզում է գործընկերային հարաբերությունները Թբիլիսիի հետ։

Գերմանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Զաարլանդի մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը ծրագրում է սառեցնել պաշտոնական հարաբերությունները Թբիլիսիի քաղաքապետարանի հետ:

Որոշման պատճառ են բերվում Վրաստանում տիրող քաղաքական իրավիճակն ու ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ առկա մտահոգությունները։

Երկու քաղաքների միջև գործընկերությունը կնքվել էր 1975 թվականին, որը համարվում էր ամենաերկարատև միջազգային մունիցիպալ համագործակցություններից մեկը։

Գերմանական կողմի հայտարարությամբ՝ ստեղծված հանգամանքների ֆոնին քաղաքը ստիպված է ժամանակավորապես կասեցնել պաշտոնական համագործակցությունը։

Հիշեցնենք, որ ֆրանսիական Նանտ քաղաքը, որը 1979 թվականից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քույր քաղաքն էր, նույնպես 2025 թվականի հունիսից դադարեցրել է հարաբերությունները Թբիլիսիի հետ։

Պատճառների թվում նշվում էին քաղաքական իրավիճակը, իշխանությունների հետապնդումը ընդդիմախոսներին, ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը և Թբիլիսիի քաղաքապետարանից այլախոհ աշխատակիցների ազատումը։

Այս փուլում Թբիլիսիի բարեկամական և գործընկեր քաղաքների ցանկը.

• Լյուբլյանա — 1977 թվական

• Ինսբրուկ — 1982 թվական

• Պալերմո — 1987 թվական

• Ատլանտա — 1987 թվական

• Բրիստոլ — 1988 թվական

• Բիլբաո — 1989 թվական

• Երևան — 1996 թվական

• Կիև — 1999 թվական

• Աստանա — 2005 թվական

• Վիլնյուս — 2009 թվական

• Քիշնև — 2011 թվական

• Կահիրե — 2012 թվական

• Դոհա — 2012 թվական

• Թեհրան — 2015 թվական

• Մինսկ — 2015 թվական (գործընկեր՝ 1994-ից)

• Ստամբուլ — 2016 թվական (գործընկեր՝ 2006-ից)

• Սոֆիա — 2016 թվական

• Բաքու — 2021 թվական (գործընկեր՝ 1993-ից)

• Բուխարեստ — 2022 թվական