Զալկալիանին այսօր կմասնակցի Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին այսօր Լյուքսեմբուրգում կմասնակցի Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Հանդիպումը կանցկացվի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, ԵՄ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի մասնակցությամբ: Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները:

Կողմերը հանդիպմանը կանդրադառնան 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներին համագործակցության հետագա խորացման և ապագա հեռանկարներին վերաբերող հարցերին: Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: