Հավանաբար, մեզ «Միացյալ ազգային շարժման» հետ են խառնել. Կալաձե

«Եվրոպական Վրաստան»-ի և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները թող հասկանան, որ մինչև այսօր այդ կուսակցություններում խառնված են։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ պատասխանելով «Եվրոպական Վրաստան»-ի տարածած տեղեկատվությանը, ըստ որի, «Վրացական երազանք»-ի մի խումբ անդամներ միացել են  «Եվրոպական Վրաստան»-ին:

«Սա մի մեծ սուտ է: Հավանաբար, մեզ «Ազգային շարժման» հետ են խառնել: Հիշում եք այն պատմությունը, որ «Եվրոպական Վրաստան»-ի անդամները մինչ օրս կարծում էին, թե իրենց կուսակցությունը «Միացյալ ազգային շարժումն» է: Այնպես որ, իրար մեջ թող հասկանան, թե այդ երկու կուսակցություններից որի անդամն են», — Կալաձեի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: