Թբիլիսիի՝ 2017-ի բյուջեով վարչական ծախսերը կրճատվել են

Թբիլիսիի քաղաքապետարանում ներկայացվել է 2017 թվականի մայրաքաղաքի բյուջեի նախագիծը, ըստ որի` հաջորդ տարում վարչարարական ծախսերը կրճատվելու են 16.1 մլն լարիով: Այս մասին հայտնել է քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Մրցանակային ֆոնդը կրճատվելու է 9.3 միլիոնով: Ըստ քաղաքապետի` վերջին տարիների ընթացքում ևս իրենք կտրուկ նվազեցրել են վարչարարության վրա ծախսվող գումարները: Ընդ որում տնտեսվել է նաև վառելիքի, վերանորոգումների, տեխնիկայի ձեռք բերման ծախսերում: Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչու 2017-ի բյուջեի ծրագիրը 40 մլն. լարիով պակաս է ընթացիկ տարվա բոյւջեից, Նարմանիան պատասխանել է, թե դա հիմնականում պայմանավորված է վարչական ծախսերի կրճատմամբ, բացի այդ, 2016-ի բյուջեով 25 մլն լարի դուրս է գրվել` ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար:

Լուսանկարը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի էջից

Թողնել պատասխան