Զուգդիդիի քաղաքապետարանը սոցիալապես անապահովներին սնունդ է հատկացնում

Զուգդիդիի քաղաքապետարանը սոցիալական ծրագրի շրջանակներում նոր նախագիծ է մեկնարկել:

Ինչպես տեղեկացնում են Զուգդիդիի քաղաքապետարանից, ծրագիրը ենթադրում է շրջանում բնակվող սոցիալապես և տնտեսապես ծայրահեղ վատ վիճակում գտնվող մարդկանց ձմեռվա ընթացքում օգնել սնունդով:

«Ծրագրի շրջանակներում 413 ընտանիք սնունդ կստանա քաղաքապետարանից՝ միանվագ: Հատկացվելու է շաքար, ալյուր, ձեթ, կարտոֆիլ, մակարոն և սոխ: Զուգդիդիի քաղաքապետարանն այս գործընթացն սկսել է դեկտեմբերի 4-ից և այն կիրականացնի փուլ առ փուլ: Արդեն 170 ընտանիք սնունդ է ստացել»,- ասվում է Զուգդիդիի քաղաքապետարանի տարածված հաղորդագրությունում: