Զուրաբիշվիլիից պահանջում են վետո դնել գաղտնի հսկողության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների վրա

Վրաստանում գործող 10 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում են վետո դնել գաղտնի հսկողության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների վրա:

Նշենք, որ խոսքը հունիսի 7-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի նախագծի մասին է:

Հայտարարության հեղինակները գտնում են, որ ընդունված օրենքը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային նորմերին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային։

ՀԿ-նեը նշում են, որ օրենսդրական փոփոխությունները բնութագրվում են մի շարք թերություններով, և, մասնավորապես, ընդգծում են գաղտնի քննչական գործողությունների ժամանակի և անձին գաղտնի քննչական գործողությունների մասին հաղորդում տալու նոր կանոնները:

Ըստ հայտարարության հեղինակների՝ ընդունված օրենքն անվավեր է ճանաչում 2014 թվականին քաղաքացիական հասարակության և Եվրոպայի խորհրդի փորձագետների ակտիվ ներգրավմամբ կատարված օրենսդրության դրական փոփոխությունները:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀԿ-ները կոչ են անում Վրաստանի նախագահին իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և վետո դնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների վրա և դրանք վերադարձնել խորհրդարան՝ հիմնավորված դիտողություններով։

Ստորագրող ՀԿ-ներն են՝

  • «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»,
  • «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»,
  • «Սոցիալական արդարության կենտրոն»
  • «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն», (ISFED)
  • «Վրաստանի դեմոկրատական ​​նախաձեռնություն», (GDI)
  • «Մարդու իրավունքների կենտրոն», (HRC)
  • «Լիբերալ ակադեմիա»,
  • «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ», (IDFI)
  • «Իրավունքներ Վրաստան»,
  • «Բաց հասարակության հիմնադրամ»: