Զուրաբիշվիլին այցելել է Բոլնիսիի փոքր ձեռնարկություններ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Քվեմո Քարթլի կատարած այցի ընթացքում ծանոթացել է Բոլնիսիի շրջանում գործող փոքր ձեռնարկությունների աշխատանքին:

Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, նախագահը եղել է Բոլնիսիի շրջանի Դիսվել գյուղի էկոմիգրանտ կանանց կողմից հիմնադրած կաթնամթերքի արտադրման կենտրոնում: Նշվել է, որ երկրի ևս մեկ գյուղի կանայք ցույց տվեցին իրենց կարողությունները՝ գյուղական վայրերում կերտելով կանանց համատեղ աշխատանքի հաջողության պատմություն:

Գործարանում աշխատում է 12 տեղացի: Ձեռնարկության արտադրականությունն օրական կազմում է 2,5 տոննա կաթ, որից 1,2 տոննան մշակվում է ցերեկը, իսկ մնացածը՝ գիշերը: Ձեռնարկությունը կաթը ստանում է տեղի բնակչությունից և խոշոր ֆերմաներից: