Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանել է Բաթումիի քաղաքային դատարան, որտեղ պետք է սկսվի «Նեթգազետի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի քրեական գործի վերջին դատական նիստը։
Լրագրողներին նա ասել է` Մզիա Ամաղլոբելին Վրաստանի խորհրդանիշն է։
«Ես, ինչպես միշտ և մինչև վերջ, ակնկալում եմ, որ արդարությունը կհաղթի, չնայած ոչ ոք մեզ դրա հիմքը չի տվել։ Գլխավորն այն է, որ բոլորս պետք է իմանանք, որ եթե այսօր դատավճիռ կայացվի, դա դատավճիռ չի լինի Մզիայի համար, այլ դատավճիռ կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր մասնակցել են անարդարությանը, մասնակցել են առաջին օրվանից և պատասխանատու կլինեն ամբողջ երկրի և պատմության առջև, որը կորոշվի այսօր։
Ակնհայտ է, որ սա լրատվամիջոցների դեմ ուղղված դիտավորյալ գործողություն է, բայց միաժամանակ ուղղված է երկրի դեմ», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։