Զուրաբիշվիլին հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Դեսպանների և նախագահի հանդիպումը կայացել է Օրբելիանի պալատում։

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին մի քանի շաբաթ առաջ է սկսել հանդիպումները ընդդիմության, հասարակական հատվածի և դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների հետ։