Զուրաբիշվիլին հյուրընկալել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի նստավայրում հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին։  

Վրաստանի նախագահը հանդիպմանն արձագանքել է Twitter-յան իր միկրոբլոգում՝ այն վերնագրելով այսպես. «Վրաստանի և Եվրոպայի համար կարևոր պահին»:

Ըստ նախագահի գրառման՝ զրույցում շոշափվել է Գերմանիայի աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը, որն այլընտրանք չունի Վրաստանի համար։

«Վրաց ժողովուրդը գնահատում է գերմանացի ազգի աջակցությունը»,- գրել է Զուրաբիշվիլին։