Զուրաբիշվիլին իր աշխատավարձը կնվիրաբերի բարեգործությանը

«Որոշել եմ իմ գլխավորությամբ և հանրային անձանց օգնությամբ ստեղծել հիմնադրամ, որին կփոխանցվի նաև իմ աշխատավարձը», — այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ըստ Զուրաբիշվիլիի, նորաստեղծ հիմնադրամը կլինի այլընտրանք նախագահի պահուստային ֆոնդին, որը լուծարվել է 2019-ից:

«Քանի որ չեղարկվել է նախագահի հիմնադրամը, ես որոշեցի բացել մի հիմնադրամ, որի միջոցները կօգտագործվեն բարեգործության նպատակներով և որոշ նախաձեռնությունների իրականացման համար: Նախագահի հիմնադրամի մի մասը հենց նման նախագծերի համար էր օգտագործվում», — ասել է Զուրաբիշվիլին:

Նշվում է, որ մինչ այժմ ամեն տարի պետական ​​բյուջեից նախագահական պահուստային հիմնադրամին էր փոխանցվում 5 միլիոն լարի (մոտ 1,9 միլիոն դոլար), որը որպես կրթաթոշակ ուղղվում էր լավագույն ուսանողներին, օգտագործվում մի շարք այլ ծրագրերի իրականացման համար։