Այսօր նշվում է Վրաստանի պետական դրոշի օրը

Հունվարի 14-ը Վրաստանի պետական դրոշի օրն է:

Տոնի հետ կապված Վրաստանի տոնակատարությունների պետական խորհուրդը երկրի քաղաքացիներին կոչ է անում պետական դրոշը տեղադրել տների տանիքներին, կամ փակցնել լուսամուտների ու ավտոմեքենաների վրա: Խորհուրդը նաև ընդգծում է, որ դրոշը պետք չէ վերագրել միայն պետական հաստատություններին, քաղաքական կուսակցություններին կամ բողոքի ակցիաներին:

«Պետական դրոշի օրը շատ կարևոր ազգային տոնակատարություն է»- ասված է խորհրդի տարածած հաղորդագրությունում:

Վրաստանի պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը Վրաստանի ազգային խորհրդանիշներն են:

«Վրաստանի պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Վարդերի հեղափոխությունից հետո՝ 2004 թվականին՝ փոխարինելով 1990-ին ընդունված եռագույնին։ Վրաստանի դրոշը պատկերված է ճերմակ կտավի վրա հինգ խաչով՝ չորսը՝ եզրերին, մեկը (առավել մեծը)՝ կենտրոնում։