Զուրաբիշվիլին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա։ Տեղեկությունը տարածում է նախագահի աշխատակազմը։ 

Նշվում է, որ Զուրաբիշվլին այսօր Բեռլինի Բելվյու պալատում կհանդիպի Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ 

Աշխատանքային այցի շրջանակներում երկու երկրների նախագահների հանդիպումը կկայանա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների ուղեկցությամբ։ 

Զուրաբիշվիլին Բեռլինում հարցազրույցներ կտա գերմանական լրատվամիջոցներին։

Նշենք, որ օրեր առաջ Զուրաբիշվիլին աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում։