Զուրաբիշվիլին շնորհավորել է գրքի միջազգային օրվա կապակցությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի քաղաքացիներին շնորհավորել է գրքի միջազգային օրվա կապակցությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Խաթիա Մոիսծրափիշվիլին:

«Ապրիլի 23-ը գրքի միջազգային օրն է: Վրաստանի նախագահը շնորհավորում է մեր քաղաքացիներին, գրքի սիրահարներին այս շատ հետաքրքիր պատմության և միևնույն ժամանակ հետաքրքիր բովանդակություն ունեցող օրվա առթիվ:

Այս օրը սկիզբ է առել դեռևս 1923 թվականին Կատալոնիայում՝ Միգել դե Սերվանտեսի մահվան օրը։ Ավելի ուշ 1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՈՆ կոչ արեց երիտասարդներին որքան հնարավոր է շատ գիրք կարդալ»,- հայտարարել է Մոիսծրափիշվիլին: