Զուրաբիշվիլին ճեպազրույց կունենա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ճեպազրույց կունենա։

Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ ճեպազրույցը կմեկնարկի ժամը 18:00-ին։ Ճեպազրույցի օրակարգը դեռ անհայտ է։

Նշենք, որ օրերս ընդդիմությունը կոչ է արել Զուրաբիշվիլիին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել։