Արտակարգ իրավիճակ Բորժոմիում (տեսանյութ)

Օգոստոսի 4-ի երեկոյան, Վրաստանի Բորժոմիի շրջանում մոտ կես ժամ անդադար տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով մի շարք խնդիրներ են առաջացել: 

Վնասվել են տներ, առևտրի կետեր, անջատվել է էլեկտրահաղորդակցությունը, մեծ վնաս է կրել Բորժոմիի զբոսայգին: Լուրջ խնդիրներ են առաջացել նաև Բորժոմի քաղաքի կայարանում, այստեղ ուժեղ անձրևից մի քանի ծառ է տապալվել:

Սկսվել է զբոսաշրջային գոտիներում մարդկանց տարհանումը: Շրջանի ղեկավար Դիմիտրի Կիպիանիի ղեկավարությամբ արտակարգ շտաբ է ստեղծվել: Մոբիլիզացվել են հրշեջ և փրկարար ծառայությունները, ոստիկանությունը: Շտաբը պաշտոնապես հայտարարել է, որ իրավիճակն այս պահին վերահսկելի է, խուճապի պատճառ չկա:

Փրկարար ծառայությունը հայտնել է նաև, որ Բորժոմիից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծծմբային բաղնիքից 20 մարդ է տարհանվել: Աղետից  մարդիկ չեն  տուժել: Այս պահին վնասները միայն նյութական են :

Թողնել պատասխան