Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ ավտովթարից զինծառայող է զոհվել

Վրաց-ադրբեջանական սահմանին մոտ՝ Ադրբեջանի տարածքում, բեռնատար ավտոմեքենան, որը կայանած է եղել մաքսային հսկողություն անցնելու նպատակով, սկսել է շարժվել՝ վթարի ենթարկելով ադրբեջանական բանակի մի զինծառայողի, ինչի հետևանքով վերջինս զոհվել է:

Ականատեսների տեղեկատվությամբ, բեռնատարը վրացական պետհամարանիշներով է եղել, վարորդը՝ Վրաստանի քաղաքացի:

Interpressnews-ի փոխանցմամբ, բեռնատարի վարորդը ձեռքի արգելակը չի ակտիվացրել, իսկ մեքենան կանգնած է եղել բարձրունքի վրա: