Թանկարժեք, նորարարական «Տրիկաֆտա» դեղամիջոցը, որը նախատեսված է պրոգրեսիվ գենետիկ հիվանդության՝ կիստիկ ֆիբրոզի բուժման համար արդեն Վրաստանում է։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Տեղեկատվության համաձայն՝ դեղամիջոցի բաշխումը համապատասխան չափանիշներով շահառուներին կսկսվի առաջիկա օրերին։
«Տրիկաֆտայի» դեղամիջոցը մեծացնում է կյանքի տևողությունը և զգալիորեն բարելավում դրա որակը կիստիկ ֆիբրոզ ունեցող քաղաքացիների համար։ Դեղամիջոցն անմիջականորեն ազդում է հիվանդությունն առաջացնող գենետիկական մեխանիզմի վրա, բարելավում է թոքերի գործառույթը և նվազեցնում հիվանդության սրացման և հոսպիտալացման ռիսկը։