Կքննարկվի Վրաստանում էլեկտրամեքենաների արտադրության հնարավորությունը

Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին խոսքով այս շաբաթվա ընթացքում հանդիպումներ են նախատեսված էլեկտրական մեքենաներ արտադրող խոշորագույն ընկերությունների հետ։

Նախարարի խոսքով, Վրաստանում էլեկտրամոբիլների արտադրությունը շատ ցանկալի, բայց նաև բավականին բարդ նախագիծ է։

«Վրաստանի համար առաջնահերթություն են օտարերկրյա նման ներդրումները, որ աշխատատեղերով կապահովեն բազմաթիվ մարդկանց, արտահանման մեծ եկամուտ բերելով երկրին»,- ասել է Դավիթաշվիլին։

Խոսելով նաև Վրաստանում էլեկտրամոբիլի մարտկոցների հնարավոր արտադրության մասին, Դավիթաշվիլին ասել է, եթե ​​ներդրողը շահագրգռված լինի, իրենք ամեն ինչ կանեն այդ ուղղությամբ․

«Օտարերկրյա ներդրումները հեշտացնելու համար մենք մշակել ենք փաթեթ, որը լրացուցիչ խթան է նրանց համար: Մենք կունենանք էլ ավելի կրեատիվ և բաց, ներդրողի կարիքներին հարմարեցված մոտեցում»։