Այստեղ բնակվում է երկրի գլխավոր բզեզը. ՄԱՇ-ի նախընտրական ակցիան

Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զալիկո Ուդումաշվիլիի նախընտրական բողոքի ակցիան՝ «Վրաստանն առանց քաղաքական բզեզի» կարգախոսով: Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում հավաքված ՄԱՇ-ի հարյուրավոր աջակիցներն իրենց  բողոքն էին արտահայտում ընդդեմ Թբիլիսիի ավագանու որոշման, ըստ որի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող կազմակերպությանը 1 լարիի դիմաց փոխանցվել է 1900 քմ տարածք Ազատության հրապարակի մոտակայքում և 4455 քմ տարածք՝ Թաբորի լեռան վրա:22448228_1739465713030052_7819161598150768558_n

«Սա խաղաղ ցույց է ընդդեմ  անօրինականության, որն իրականացնում է մի մարդ: Մարդ, ով որոշել է, թե ամեն ինչ իրենն է: Նա հավատում է, որ թբիլիսցիները կորցրել են արժանապատվությունը: Այսօր նա կհամոզվի, որ իր ակնկալիքները սուտ են»,- հայտարարեց կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան։ 22449588_1739459396364017_6492695802870180464_n

Ակցիայի մասնակիցները Ռուսթավելիի պողոտայից կուսակցության հիմնի, Ուդումաշվիլիի նախընտրական երգերի ներքո, ինչպես նաեւ «Դու աշխատում ես, նրանք՝ գողանում» գրությամբ պաստառներով Վրաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ուկրաինայի դրոշները ձեռքներին երթով շարժվեցին դեպի Սոլոլակիի բարձունքում գտնվող Բիձինա Իվանիշվիլիի տուն: «Քաղաքական բզեզին» (նկատի ունի Իվանիշվիլիին-խմբ․)  կոչ անելով դուրս գալ «ապակե կոլբայից», ՄԱՇ-ի աջակիցները «բզեզ» գրությամբ Իվանիշվիլիի լուսանկարները փակցրին նրա տան դարպասներին:

22538174_1691171107580194_1820977682_n

«Այստեղ բնակվում է երկրի գլխավոր բզեզը: Նա ողջ Վրաստանում շարունակ յուրացնում է վրացական հողերն ու տարածքները: Մեզ շատ դժվար կլինի գտնել բոլոր այն հողատարածքները, որոնք այսօր պատկանում են Բիձինա Իվանիշվիլիին, սակայն մենք դա կանենք: Թբիլիսին թույլ չի տա, որ իր պատմական տարածքները յուրացնի մի անձ, ով մինչեւ ականջները լի է այս երկրի քաղաքացիների փողերով»,- իր խոսքում հայտարարեց Զալիկո Ուդումաշվիլին:

Կուսակցության անդամների խոսքով, ակցիան Բիձինա Իվանիշվիլիի համար հանդիսանում է նաեւ սպառնալիք առ այն, որ հոկտեմբերի 21-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենա:

Թողնել պատասխան