Լոնդոնի հրդեհի զոհերի թիվը հասավ 79-ի

Լոնդոնի բազմահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը 79 է: Տեղեկությունը տարածել է Լոնդոնի ոստիկանության ղեկավար Ստյուրադ Կանդին: Նա ասել է, որ 79-ից ոմանք անհետ կորել են, որոշ զոհերի մարմիններն այլևս հնարավոր չի լինի ճանաչել: Հիշեցնենք, որ նախորդ չորեքշաբթի, հունիսի 14-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բազմահարկերից մեկում ուժեղ հրդեհ էր բռնկվել:

Թողնել պատասխան