100 Հազար դոլար Վրաստանից Սիրիային

Վրաստանը Սիրիային 100 հազար ԱՄՆ դոլարի  օգնություն կցուցաբերի: Այս մասին դեկտեմբերի 29-ին կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Նախարարը նշել է, որ վարչապետն ու  կառավարությունը հարկ են  համարում առանց հապաղելու արձագանքել Սիրիայի  հումանիտար ճգնաժամին.

«Վարչապետը պատրաստակամություն  հայտնեց օգնել հատկապես այն երեխաներին, ովքեր ծանր պայմաններում են հայտնվել: Այս կապակցությամբ  բազմիցս քննարկումներ ենք ունեցել ՄԱԿ-ի հետ: Խոսել ենք օգնություն տրամադրելու տարբեր ձևերի մասին: Վերջում հանգեցինք այն եզրակացության, որ լավագույն մեթոդը գումարային օգնությունն է: ՄԱԿ-ի հատուկ հիմնադրամի միջոցով Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով Վրաստանը կփոխանցի 100 հազար ԱՄՆ դոլար»,— ասել է նախարարը: Տեղեկացնում է «Interpressnews.ge» կայքը:

Թողնել պատասխան