«Իբերիա» ՀԸ աշխատակիցները հանդիպելու են նախագահին

«Իբերիա» հեռուստաընկերության շուրջ ստեղծված զարգացումների պատճառով, ընկերության ներկայացուցիչներն այսօր հանդիպելու են Վրաստանի նախագահին:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի առաջին դեմքը լրատվամիջոցների հարցով հատուկ հետաքրքրվածություն ունի:

«Նախագահը հատուկ ուշադրություն է դարձնում լրատվամիջոցներին, քանի որ երկրի ժողովրդավարական զարգացումն առողջ քննադատության կարիք ունի: Երկրում պետք է անկախություն և բազմակարծություն լինի: Նախագահը կհետևի այս գործընթացին և միշտ բաց կլինի` կհանդիպի այն մարդկանց, ովքեր ցանկանում են աշխատել լրատվամիջոցների անկախության համար»,- հայտարարել է նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Նացվլիշվիլին:

«Իբերիա» հեռուստաընկերության հիմնադիրներն ու աշխատակիցները իշխանություններին ճնշումների մեջ են մեղադրում: Նրանք պահանջում են` հետաքննություն իրականացնել, թե ով է ճնշում իրագործել հեռուստաընկերության հիմնադիրներ վրա: Երեկ նրանք այս պահանջով ցույց են արել: Հեռուստաալիքը մի քանի ժամ չի աշխատել: