Իլիա 2-րդը դիմել է Ռուսիո պատրիարքին

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում մահացած Արչիլ Տատունաշվիլիի դին Վրաստան տեղափոխելու հարցով համայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդը նամակով դիմել է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։

Այս մասին լրագրողներին հայտնել է պատրիարքի հիմնադրամի ղեկավար Լաշա Ժվանիան: Վերջինիս խոսքով, այս խնդիրը լուծելու համար Վրաց ուղղափառ եկեղեցին կօգտագործի իր բոլոր ռեսուրսները: Ժվանիան տեղեկացրել է նաև Տատունաշվիլիի ընտանիքի և պատրիարքի հանդիպման մասին:

«Հանդիպումը տեղի է ունեցել ընտանիքի խնդրանքով: Պատրիարքը օրհնել է ընտանիքի անդամներին, աղոթել օրեր առաջ Ցխինվալիիում մահացած Տատունաշվիլիի համար: Պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ»,-հայտարարել է Ժվանիան:

Թողնել պատասխան