Աբխազիայում մտահոգված են ընդդիմության հայտարարությամբ

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի ազգային անվտանգության տեղեկատվության համաձայն՝ արմատական ընդդիմության ներկայացուցիչները դեկտեմբերի 15-ին պատրաստվում են բռնի հեղաշրջում իրականացնել` ֆիզիկապես ոչնչացնելով երկրի նախագահին: Ազգային անվտանգության ծառայության տեղեկատվությամբ՝ընդդիմադիրները պատրաստվում են կիրառել հրազեն և պայթուցիկ միջոցներ:

«Ընդդիմությունը ստեղծել է զինյալների խումբ, որի նպատակն է նախագահի աշխատակազմի շենքի և այլ պետհաստատությունների գրավումը»,- ասված է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարության մեջ:

Նշենք, որ Աբխազիայում օրեր առաջ ընդդիմությունը նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը և արտահերթ ընտրությունների ացնկացում է պահանջել: Նրանք Խաջիմբային ժամանակ են տվել մինչև դեկտեմբերի 15-ը:

Թողնել պատասխան