Ամեն 5-րդ թբիլիսցին ընտանի կենդանի է պահում

Թբիլիսիում բնակվողների   20%-ն ընտանի կենդանի կամ թռչուն է պահում: Տվյալները հրապարակել է Վրաստանի հետազոտության և խորհրդատվության խումբը  (ACT): Թբիլիսցիների ամենասիրելի ընտանի կենդանին շունն է՝ 60%, երկրորդ տեղում թութակը՝ 28%, իսկ կատուներն ընդամենը 10%-ով երրորդ տեղում են: Ձկների սիրահար է մայրաքաղաքի բնակչության 2%-ը, 1%-ը կրիա կամ ճագար է նախընտրում:

Ընտանի կենդանու ծախսերը հոգալու համար տերերը  ամսական միջինը 38 լարի են ծախսում: Հարցվել է Թբիլիսիի 400 բնակիչ:

Թողնել պատասխան