Վրաստան է այցելում Եվրահանձնաժողովի նախագահը

Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հռչակման 100-ամյակի առիթով վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով Թբիլիսի կժամանի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Վաղը՝ մայիսի 26-ին, Վրաստանի վարչապետը կառավարության շենքում կընդունի Եվրահանձնաժողովի նախագահին: Հանդիպումից հետո նրանք հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Կառավարության ղեկավարը Եվրահանձնաժողովի նախագահի և Վրաստան այցելած մի շարք բարձրաստիճան հյուրերի հետ կմասնակցի տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա «Հուալինգ» հյուրանոցում:

Ժան-Կլոդ Յունկերը 6 երկրների նախագահների հետ կմասնակցի մայիսի 26-ին առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին:

Մայիսի 26-ինՎրաստանի առաջին հանրապետության անկախության օրը, առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար, Վրաստան են այցելելու Լիտվայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Հայաստանի, Սլովակիայի և Եվրահանձնաժողովի նախագահները:

Թողնել պատասխան