Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Աբաշիձե-Կարասին հանդիպման վերաբերյալ

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՌԴ-ի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասանի և ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի մայիսի 24-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպման մասին։

Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք գործնական հարցեր, ինչպես նաև «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմների հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կետերը:

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության հաջողության և 2018 թվականի առաջին եռամսյակում բեռնափոխադրումների ծավալների աճի մասին:

Բացի այդ, հայտարարությունում Մոսկվան իր մտահոգությունն է հայտնում  Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման շուրջ:

Նշվում է, որ ՌԴ-ի արտգործնախարարությունը տարածաշրջանի երկրներում արտաքին ուժերի կողմից անդրկովկասյան զինուժի օգտագործումը անմիջական սպառնալիք է համարում Ռուսաստանի համար:

Թողնել պատասխան